Ստամբուլի Բայրամփաշա թաղամասի ոստիկանության բաժանմունքի մոտ ոստիկանների ավտոբուսի վրա զինված հարձակում իրականացրած 2 կանանց ինքնությունը հայտնի է դարձել։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ ոստիկանների ավտոբուսի վրա հարձակումից հետո 3 կանանցից մեկը տաքսիով հեռացել էր, 2-ը՝ թաքնվել մի բնակելի շենքում։ Ոստիկանները սպանել են շենքում թաքնված 2 կանանց։
Ոստիկանությունը հայտնել է կանանց անունները՝ Բեռնա Յըլմազ եւ Չիղդեմ Յահշի։ Նշվել է նաեւ, որ կանայք եղել են DHKP-C-ի (Հեղափոխական ժողովրդական փրկության կուսակցության ճակատ) անդամներ։





























