Հայաստանի խորհրդարանի արտահերթ նիստում ցանկացած օրենքի քննարկման որակն իհարկե ցածր է։ Այս մասին մարտի 3-ին «Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի մշտադիտարկում» ծրագրի քննարկման ընթացքում ասել է ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանը
Նրա խոսքով՝ դա միանշանակ է։ «Սակայն եթե ՀՀ Ազգային Ժողովի ակտիվ պատգամավորների թվը ավելանա 50 տոկոսով եւ ավելի, մեկ օրենքի ընդունումը կարող է ամբողջովին զբաղեցնել ողջ քառօրյան։ Ստացվում է, որ միջազգային համաձայնագրերը, որոնք կոնկրետ ժամանակ են պահանջում քննարկելու եւ ընդունելու համար, հետաձգվում են ու կուտակվում։ Կառավարությունը ստիպված է գնում այդ քայլին։ Ինձ համար դա իհարկե անթույլատրելի տարբերակ է, սակայն ես բերում եմ պատճառահետեւանքային կապը»,- հավելել է Նիկոյանը։




























