Միջազգային պրակտիկայում գոյություն չունեն նախադեպեր, երբ օրենքների կեսից ավելին ընդունվում է խորհրդարանի արտահերթ նիստերում։ Այս մասին մարտի 3-ին «Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի մշտադիտարկում» ծրագրի քննարկման ընթացքում ասել է ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։

«Երկրորդ հերթին չկա այնպիսի բան, որ խորհրդարանը լինի բոլոր օրենքների ընդամենը 7 տոկոսի հեղինակը, իսկ օրենսդրական նախաձեռնությունների 93 տոկոսը գա Կառավարությունից։ Ստացվում է, որ աստիճանաբար մենք խորհրդարանի գործառույթը տալիս ենք Կառավարությանը։ Հիմա խորհրդարանն արդեն Կառավարության հավելուկը չէ, այլ ԱԱՀ-ն»,- հավելել է Մարգարյանը։