Հայաստանի վարկային համաձայնագրերի մոտ 90 տոկոսը հիմնականում 2-3 տարի առաջ ստորագրած պայմանագրեր են։ Այս մասին մարտի 3-ին «Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի մշտադիտարկում» ծրագրի քննարկման ընթացքում ասել է ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։

Նրա խոսքով՝ հարց է առաջանում, թե ինչու այդ համաձայնագրերը չեն քննարկվել նշված տարիների ընթացքում։ «Այդ վարկերը ի վերջո մարելու ենք մենք, քանի որ դրանք ուղղված չեն աշխատատեղեր ստեղծելուն։ Իսկ վարկային ծրագրերը չպե՞տք է հանգամանորեն քննարկվեն այն դեպքում, երբ այդ վարկերի 20-30 տոկոսը, մեղմ ասած, թալանվում են»,- հարցադրում է արդել Մարգարյանը։