Ամենակարեւոր օրենքը, որը Ազգային ժողովը պետք է ընդունի 2016թ., Օրենք-կանոնակարգն է։ Այս մասին մարտի 3-ին «Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի մշտադիտարկում» ծրագրի քննարկման ընթացքում ասել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը։

Նրա խոսքով՝ կարելի է ընդունել Ընտրական օրենսգիրքը, ընտրություններն անցկացնել քիչ թե շատ ընդունելի մակարդակով։ «Սակայն եթե կանոնակարգը վատն է, ի՞նչ է անելու լավ ընտրված խորհրդարանը։ Մենք ինքներս պետք է հասկանանք, թե ինչպես ճիշտ օգտագործել ԱԺ կանոնակարգը։ Պարտադիր չէ, որ մենք բոլորս 15-րոպեանոց ելույթ ունենանք ասորիների եւ հույների ցեղասպանության դատապարտման մասին»,- հավելել է Պողոսյանը։