Հնդկաստանում երկաթուղային վթար է տեղի ունեցել: Մադհյա-Պրադեշ նահանգում բեռնատար գնացքը մխրճվել է կանգնած ուղեւորատար գնացքի մեջ, որը մեկնում էր Գվալիոր: Բախման հետեւանքով զոհվել է 10 մարդ, մոտ 50-ը վնասվածքներ են ստացել, հաղորդում է The Hindustan Times-ը՝ վկայակոչելով Շիվպուրի շրջանի իշխանություններին:
Երկաթուղային ընկերության ներկայացուցիչների խոսքով, զոհվել է 8, ոստիկանության տվյալներով՝ վեց մարդ:
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ Բադարվաս կայարանում՝ երկրի մայրաքաղաք Նյու Դելիից 400 կմ հեռավորության վրա: Լուրջ վնասվածքներ են ստացել ճեպընթացի վերջին երեք վագոնները: Իշխանությունները չեն բացառել, որ զոհերի թիվը կարող է աճել:





























