Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է Ռուսաստանի հետ առեւտրի ծավալների ավելացման շուրջ ակտիվ աշխատանք տանելու մասին: Ըստ «Ինտերֆաքս»-ի, այս մասին նա հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
«Մեր երկիրը շահագրգռված է, որպեսզի ռուսական արտահանումը կարեւոր, նույնիսկ առաջին տեղը զբաղեցնի ադրբեջանական ներկրման մեջ»,- հայտարարել է Ալիեւը:
Բացի այդ, նա խոսել է երկու երկրների միջեւ համագործակցության հաջող զարգացման մասին: Նրա խոսքով, Բաքուն մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի հետ երկկողմ ձեւաչափով եւ տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակում համագործակցությանը:




























