Մարտի 2-ին, ժամը 01.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1993 թ. ծնված Տիգրան Մ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 00.30-ի սահմաններում, Աշտարակ-Ապարան ճանապարհի Օհանավան գյուղի վարչական տարածքում, վիճաբանության ժամանակ, ոմն Գեւորգ սուր կտրող-ծակող գործիքով վնասվածքներ է պատճառել Տիգրան Մ.-ին:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գեւորգը 1989 թ. ծնված Գեւորգ Ս.-ն է, ով մարտի 2-ին, ժամը 10.25-ին, բերման է ենթարկվել եւ տվել խոստովանական բացատրություն:

Քննությունը շարունակվում է: