Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում «Օրեն էյր» ավիաընկերության «Բոինգ 737» օդանավը վթարային վայրէջք է կատարել: Իջնելու ընթացքում շարժիչներից մեկը խափանվել է, անձնակազմը զեկուցել է կարգավարին եւ վայրէջքի որոշում է կայացվել: Այս մասին հաղորդում է Lifenews-ը:
«Բոինգ»-ում 35 ուղեւոր եւ անձնակազմի 8 անդամ է եղել: Վթարային վայրէջքը բարեհաջող է ավարտվել:





























