«Իրավունք» թերթը գրում է. «ՕԵԿ ընդդիմադիր խմբակցության պատգամավորները խորհրդարանում խոսում են գրեթե ամեն ինչից: Ինչպես վերջերս  հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը, հինգ հոգանոց խմբակցությունով վեց հարց են տալիս: Երբ  ընդդիմադիր խմբակցությունների ակտիվությանը  երբեմն «թարս աչքով» է նայում  իշխանությունը, սա ընկալում ես որպես իշխանություն-ընդդիմություն  հավերժ պայքարի համատեքստում: 

Արի ու տես, սակայն, որ ՕԵ խմբակցության ակտիվությունը  նյարդայնացնում է նաեւ ընդդիմադիրներին: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը, այսօր խոսելով  խորհրդարանի արդյունավետ աշխատանքի մասին,  ակնարկով քննադատեց   ՕԵ խմբակցությանը: «Ինձ համար անհասկանալի է, երբ հինգ հոգանոց խմբակցությունից վեց հոգով ելույթ են ունենում, իսկ այդքանից հետո  խմբակցության ղեկավարն է խոսում»:
ՕԵ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ  էլ հակադարձեց. «Բա պիտի խոսենք: 25 հոգու տեղ էլ կխոսենք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում