«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է, լուրեր են պտտվում, որ ՀՀ Շիրակի՝ արդեն նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, հնարավոր է, առաջիկայում նշանակվի ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետի պաշտոնում:

«Ժողովուրդ»-ը անձամբ Ֆելիքս Ցոլակյանից փորձեց պարզել, թե հնարավոր նշանակման մասին լուրերը որքանով են իրականությանը համապատասխանում: Ի պատասխան՝ նա ասաց. «Տեղյակ չեմ: Նման առաջարկ չեմ ստացել»: Հարցին՝ նման առաջարկ ստանալու դեպքում կհամաձայնի՞, նախկին մարզպետը պատասխանեց. «Հենց առաջարկեն, առաջինը ձեզ կասեմ իմ որոշման մասին»:

Ի դեպ, Ֆելիքս Ցոլակյանն այս պահին ոչնչով չի զբաղվում եւ ինչպես ինքն է ասում՝ «հանգստանում է»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում