Թուրքիայում անօրինական շինարարությունանելու համար 11 տարվա ազատազրկման դատապարտված հայ լեզվաբան Սեւան Նիշանյանին 6 օրով մենախուց տեղափոխելու որոշում է կայացրել բանտին կից դատավորը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ բանտի ղեկավարությունը դիմել է դատարան՝ պահանջելով Սեւան Նիշանյանին մենախուց տեղափոխել՝ պնդելով, թե նա կաշառք է առաջարկել բանտի աշխատակիցներից մեկին։ Դատարանն էլ առանց մանրամասներին ծանոթանալու, Սեւան Նիշանյանին 6 օրով մենախուց տեղափոխելու որոշում է կայացրել։

Սեւան Նիշանյանի փաստաբանը պնդել է, թե որոշումն իրավական հիմք չունի ու իրենք բողոքարկելու են այն։

Ավելի վաղ Սեւան Նիշանյանին կրկին մենախուց տեղափոխելու որոշում էր կայացվել, սակայն բողոքարկման արդյունքում այն չեղյալ էր հայտարարվել։