Այսօր Վրաստանի ու SOCAR –ի միջեւ ձեւակերպվել է համաձայնագիր՝ Ադրբեջանից բնական գազի լրացուցիչ ծավալ մատակարարելու մասին: Ինչպես հայտնում են Վրաստանի էներգետիկայի նախարարությունից՝ համաձայնագիրը կստորագրեն Վրաստանի վարչապետ Գեորգի Քվիրիկաշվիլին ու Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերության նախագահ Ռովնաֆ Աբդուլաեւը, որը հիմա Թբիլիսիում է:
Ադրբեջանից գազի լրացուցիչ ծավալի մատակարարումների փոփոխությունների հնարավորությունն ընդգրկված է այն հռչակագրում, որը կողմերը ձեւակերպել էին 2011 թ. դեկտեմբերին, հայտնում է «Վրաստան-Օնլայնը»:
Մինչեւ պայմանագրի ստորագրումը կկայանա Վրաստանի վարչապետ Գեորգի Քվիրիքաշվիլու, էկոնոմիկայի նախարար Կախոյ Կալաձեի ու SOCAR –ի նախագահ Ռովնագ Աբդուլաեւի հանդիպումը:




























