Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի տարածքում մարտի 3-ին տղամարդու հոշոտված դի է հայտնաբերվել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ նախնական տվյալով՝ Կոտայքի մարզի Նարեկ ծերանոցի բնակիչ, 64-ամյա Արեգ Սարգսյանն է, որը  2015 թ. դեկտեմբերի 30-ից որոնվում էր որպես անհետ կորած: 

Տղամարդու հոշոտված մարմնից որոշ հեռավորության վրա հայտնաբերել են նրա գանգը: