ՌԴ ՆԳՆ Մի-8 ուղղաթիռը անհետացել է Իվանովոյից Չկալովսկի չվերթի ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԱԻՆ-ում իր աղբյուրները։
«Մի 8 ուղղաթիռը կապի դուրս չի եկել, կազմակերպվել են որոնողական աշխատանքներ։ Նախնական տեղեկություններով՝ ուղղաթիռում եղել է 4 մարդ»,- ասել է նա։
ԱԻՆ-ից եւ ՆԳՆ-ից պաշտոնական մեկնաբանություններ չեն ստացվել։





























