Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այցելել է ԱՄՆ: Ինչպես հայտնում է Վրաստանի նախագահի մամլո ծառայությունը՝ այցի ընթացքում նախագահ Սահակաշվիլին մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամների համար ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից կազմակերպված միջոցառմանը: Մամլո ծառայության տվյալներով՝ Սահակաշվիլին կմասնակցի բարձր մակարդակով ընթացող բանավեճին, որը տեղի կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում: Սեպտեմբերի 23-ին նախատեսված է նրա ելույթը ՄԱԿ-ի ամբիոնից: Սահակաշվիլին միաժամանակ ելույթ կունենա Նյու-Յորքի համալսարանում: Տեղի կունենան նաեւ երկկողմ հանդիպումներ Եվրոպական, Լատինական Ամերիկայի եւ Աֆրիկայի երկրների առաջնորդների հետ:
Հասանելի է
русскийՏեղադրություն




























