«ՎՏԲ-Հայաստան Բանկն» ամբողջությամբ հատուցել է ֆինանսական վնասներ կրած բոլոր քարտապանների դրամական կորուստները՝ Բանկի հաշվին:

Այս առնչությամբ, «ՎՏԲ-Հայաստան Բանկի» տարածած հաղորդագրության մեջ նշվում է.

«Խարդախ գործողությունների արդյունքում ՎՏԲ-Հայաստան Բանկի որոշ հաճախորդների հաշիվներից դրամական միջոցների  կորուստների, ինչպես նաեւ առաջիկա հանգստյան եւ տոնական օրերի հետ, ՎՏԲ-Հայաստան Բանկը օպերատիվ եւ ամբողջ ծավալով ուսումնասիրել է բոլոր խարդախությամբ կատարված գործարքները, եւ ֆինանսական վնասներ կրած բոլոր քարտապաններին ամբողջովին հատուցել է կորցրած դրամական միջոցները Բանկի հաշվին, փոխանցելով համապատասխան գումարները հաճախորդների բանկային հաշիվներին:

Բացի այդ, Բանկը մեկ օրով դադարեցրել է վարկային տոկոսների հաշվարկը այն հաճախորդներին, որոնց կորուստները կազմվել են Բանկի կողմից տրամադրված վարկային միջոցներից:

Միաժամանակ այդ բոլոր հաճախորդների համար (մոտ 200 հոգի) Բանկը սեղմ ժամկետներում նախաձեռնել է նոր վերաթղարկված քարտերի տրամադրման գործընթացը արգելափակվածների փոխարեն:

Հայտնում ենք նաեւ, որ բոլոր տեղեկությունները փոխանցվել են համապատասխան իրավապահ մարմիններին խարդախությունը կատարողներին գտնելու եւ պատժելու նպատակով»: