ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Լիբանանում Հայաստանի դեսպանի պաշտոնից ազատվել է Աշոտ Քոչարյանը:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ համապատասխան հրամանագրում նշվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Աշոտ Քոչարյանին  ազատել Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»:

Մեկ այլ հրամանագրով Լիբանանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեյրութ) է նշանակվել Սամվել Մկրտչյանը: