«Ամերիաբանկի» նոր մասնաճյուղում մարտի 8-ին կանանց հաճելի անակնկալ կմատուցեն: Այս մասին լրագրողներին մարտի 4-ին հայտնել է «Ամերիաբանկի» մանրածախ գործարքների գծով տնօրեն Արման Բարսեղյանը՝ մետրոյի «Երիտասարդական» կայարանին հարակից ստորգետնյա անցումի «Մետրոնոմ» առեւտրի կենտրոնում «Երիտասարդական» մասնաճյուղի բացման ժամանակ:
«Մոտ ժամանակներս նոր մասնաճյուղում կառաջարկվեն ինտերնետային բանկինգի ու քարտային գործարքների ծառայություններ՝ շահավետ պայմաններով: Իսկ մինչեւ մարտի 9-ը մենք մեր թանկագին կանանց կառաջարկենք Visa կամ MasterCard Gold պլաստիկ քարտեր՝ մեկ տարվա անվճար սպասարկումով»,- հայտնեց Բարսեղյանը:
Նոր մասնաճյուղը կգործի նաեւ երեկոյան ժամերին ( շաբաթական 7 օր , 10:30-ից մինչեւ 21:30): Մինչեւ 2016թ. հունիսի մեկը այստեղ հաշիվ բացող ֆիզիկական ու իրավաբանական անձինք կկարողանան ստանալ քարտ՝ մեկ տարվա անվճար սպասարկումով , նաեւ (դարձյալ մեկ տարով) օնլայն ու բջջային բանկինգի համակարգից անվճար օգտվելու հնարավորություն (երկու օգտատիրոջ համար):
Մյուս արտոնյալ ծառայություններից են նոր հաճախորդ իրավաբանական անձանց համար հաշիվ բացելու շահավետ պայմանները , նոր հաճախորդ ֆիզիկական անձանց համար արժութային հաշիվների անվճար բացումն ու անվճար միացումը «Օնլայն Ամերիաբանկ» համակարգին: Եվ վերջապես մասնաճյուղում հաշիվ բացող նոր հաճախորդներին կտրամադրվեն ArCa Classic, Visa Electron կամ Cirrus Maestro քարտեր՝ մեկ տարվա անվճար սպասարկումով: Իսկ Visa/MasterCard Gold եւ VisaMasterCard Platinum քարտերը կտրամադրվեն սպասարկման 50 տոկոս տարեկան զեղչով:
«Ամերիաբանկը» Հայաստանի բանկային ոլորտի առատաջարներից է թե ֆինանսական , թե հեռահար բանկինգի ժամանակակից ծառայությունների զարգացման ցուցանիշներով:




























