Երեւանում կհայտնվեն հատուկ վզնոց կրող շներ. ըստ թափառող կենդանիների վնասազերծման 2016 թվականի ծրագրի՝ Երեւանի քաղաքապետարանի պատվերով «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի կողմից պարբերաբար իրականացվում է թափառող շների ամլացում (ստերիլիզացիա):

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ այդմ, կենդանիները ենթարկվում են համապատասխան պատվաստումների՝ հնարավոր հիվանդությունների հետագա տարածումը, ինչպես նաեւ հիվանդ եւ ագրեսիվ վարք դրսեւորող շների որոշակի տարածքներ ներթափանցումը կանխելու նպատակով: Ամլացված շների հերթական խմբաքանակը բաց է թողնվել մայրաքաղաքի վարչական շրջանների առանձին տարածքներում:

Թափառող կենդանիները բուժման փուլն անցնելուց հետո որեւէ վտանգ չեն ներկայացնում եւ պարտադիր կրում են վզնոցներ: Գործընթացը շարունակական բնույթ կկրի: