Հայ ժողովրդական երգիչների մասնակցությամբ Փարիզում կազմակերպվող բարեգործական համերգը հնարավորություն կտա լուծել լուծել 30 հաշմանդամ երեխայի խնդիր: Այս մասին այսօր` մարտի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Էխո» ՀԿ նախագահ Սերյոժա Օհանջանյանը:

 «Մեր կազմակերպությունը 200 շահառու երեխա ունի, որոնք հիմնականում մանկական ուղեղային կաթված ունեն: Ֆրանսիայում մարտի 17-ին կազմակերպվող համերգների արդյունքում գոյացած ողջ հասույթը կտրամադրվի հաշմանդասմություն ունեցող այս երեխաների կարիքները հոգալուն»,- նշեց  Սերյոժա Օհանջանյանը:

Նրա խոսքով` ծնողների մեծ մասը չի կարողանում հոգալ հաշմանդամություն ունեցող  երեխաների բուժման եւ անհրաժեշտ սարքերի ու պարագաների ծախսերը, մինչդեռ բարեգործական համերգները դրանք լուծելու նոր հնարավորություն կարող են դառնալ:

Բարեգործական համերգին կմասնակցեն ժողովրդական երգիչներ Գրիգոր Միրզոյանը, Դավիթ Հակոբյանը, Եվա Եգանյանը: Սերյոժա Օհանջանյանի կարծիքով` բարեգործական մասնակցել ցանկացող երգիչների թիվը կաճի, եթե նրանք տեսնեն, որ հավաքված գումարները նպատակային են ծախսվում:

«Եթե նրանց ներկայացվի, թե որ գումարով ինչ ծախս է արվում, ինչ է գնվում, ապա նրանք ավելի ոգեւորված եւ պատրաստակամ կլինեն` մասնակցելու այսպիսի համերգների»,- նշեց Սերյոժա Օհանջանյանը: