Ռուսաստանի յուրաքանչյուր երրորդ բնակիչը ուզում է, որ պետության ղեկին կին լինի , այս մասին են վկայում «Լեւադա կենտրոնի» անցկացրած հարցման արդյունքները:

Միաժամանակ , ըստ հարցման արդյունքների , քաղաքացիների գրեթե կեսը չի ցանկանում իրադարձությունների նման զարգացում:

Հարցումն անց է կացվել փետրվարի 19-24-ը 18 տարեկանից բարձր 800 մարդու շրջանում՝ երկրի 48 ռեգիոնների 137 բնակավայրերում, հայտնում է «Ուտրոն»:

Ռուսատանում վերջին կին կառավարիչը կայսրուհի Եկատերինա 2-րդն էր , որը կառավարել է 1762-1796 թթ.: