Աբովյան քաղաքի գերեզմանատան մոտ մարտի 3-ին հայտնաբերված տղամարդու դին եղել է անդամահատված վիճակում. դիակի վրա գլուխ չի եղել:

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ գլուխը հայտնաբերվել է  մոտ 10 մ հեռավորության վրա:  Գոտկատեղից  վերեւի հատվածը առհասարակ չի եղել: Ձախ ձեռքն ու ոտքերը նեխած են եղել, ծնոտը` պոկված: Մեր այս տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից` նշելով, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Թե ինչ հանգամանքներում է անդամահատված ու մասամբ նեխած դին հայտնաբերվել այդ տարածքում, մանրամասները պարզվում են:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախնական տվյալով՝ դա Կոտայքի մարզի Նարեկ ծերանոցի բնակիչ, 64-ամյա Արեգ Սարգսյանի դին է, որը  2015 թ. դեկտեմբերի 30-ից որոնվում էր որպես անհետ կորած: