ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է Սիրիայում իրավիճակին նվիրված բազմակողմ հեռախոսազրույցի անցկացումը Վլադիմիր Պուտինի, Անգելա Մերկելի, Դեւիդ Քեմերոնի եւ Ֆրանսուա Օլլանդի միջեւ, հայտնում է ՏԱՍՍ-ը:  

Միաժամանակ նա նշել է, որ հեռախոսազրույցին կարող է մասնակցել եւս մեկ մասնակից:     

«Գուցե եւս մեկ մասնակից լինի», — ասել է Կրեմլի ներկայացուցիչը:  

Միաժամանակ նա չի ճշտել, թե կողմերից ով է հանդես եկել առաջիկա հեռախոսային քննարկման նախաձեռնությամբ: