Ռուսաստանի Իվանովոյի եւ Վլադիմիրի մարզերի սահմանին ՆԳՆ Մի 8 ուղղաթիռի կործանումից զոհվել է մեկ մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեն։
Հաղորդվում է, որ անձնակազմի եւս մեկ անդամ վիրավորվել է։ Մյուս երկուսի ճակատագիրն անհայտ է։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իվանովոյի մարզում կործանված ուղղաթիռի անձնակազմի 2 անդամ անհետ կորել են, եւս երկուսը տուժել են։





























