Ցորենի ռուսաստանցի արտահանողները չեն ուզում հայկական ալրաղացների տերերի հետ ռուբլով առեւտուր անել, միայն դոլարով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ալրաղացային «Մանչո գրուպ» ԲԲԸ-ի նախագահ Իվան Մոսոյանը: Հայկական ալրաղացների տերերի համար բարդությունն այն է, որ ռուսաստանյան ալյուրը Հայաստան են ներմուծով ռուբլով: Դա անելն ավելի հեշտացել է դոլարի նկատմամբ ռուբլու կուրսի անկման հետեւանքով:
«Եթե հնարավոր լիներ ցորենը ռուբլով ներմուծել, լավ կլիներ: Ցորենի առեւտրով զբաղվող ռուսաստանցիները արտահանման միասնական գին են սահմանում եւ Հայաստանի համար բացառություն չեն անում», - հայտնել է Մոսոյանը:
Մնում է Եվրասիական միությունում ԱԱՀ-ի վերադարձի հետ կապված խնդիրը: Ռուսաստանցի ցորեն աճեցնողները, չցանկանալով վերադարձնել ԱԱՀ-ն, այն ուղղակի ներառում են ապրանքի գնի մեջ, չձեւակերպելով այն: «Չէ որ նրանք գիտեն, որ միեւնույն է` բոլորը ցորեն են գնելու, այլ ելք չկա», - հավելել է Մոսոյանը:





























