2014 թ. հունիսի 7-ին Երեւանի Շենգավիթ համայնքում իրենց տանը 65-ամյա մորն սպանելու մեջ մեղադրվող 45-ամյա Սամվել Դարբինյանի համար դատախազն այսօր` մարտի 4-ին, պահանջել է 12 տարվա ազատազրկում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Դարբինյանի փաստաբան Լյուդվիդ Ավետիսյանը:
«Իմ ամբաստանյալը պնդում է, որ նման արարք չի կատարել, մորն ինքը չի սպանել: Ամեն ինչ անելու ենք, որ կարողանանք նրան արդարացնել»,-ասաց փաստաբանը:
Նշենք, որ Սամվել Դարբինյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով: Սամվել Դարբինյանը ճանաչվել է մեղսունակ:




























