Մեծ Բրիտանիա կատարած այցի վերջին օրը Հռոմի պապը երանելիների շարքին է դասել կարդինալ Ջոն Հենրի Նյումանին եւ պատարագ մատուցել Բիրմինգհեմում:
Բիրմինգհեմում պատարագը լսելու է եկել ավելի քան 50 հազար մարդ:
Վատիկան այցից առաջ Հռոմի պապին է դիմել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը, ով շնորհակալություն է հայտնել այցի համար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին պատրիարքը հանդիպել է հազարավոր երիտասարդների հետ` Վեսթմինսթերյան աբբայությունում:
Միաժամանակ, Լոնդոնում բողոքի գործողություններ են կայացել պապի այցի դեմ, որոնց մասնակցել են սեռական ոտնձգությունների հակառակորդները, նաեւ աթեիստները: Այցի ընթացքում Հռոմի պապը հանդիպել է հոգեւորականների սեռական հանցագործությունների զոհերի հետ:




























