ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 18-ամյա տղայի մահվան դեպքի առթիվ:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2016 թվականի մարտի 3-ին՝ ժամը 16:25-ին, շտապօգնության ծառայությունից հաղորդում է ստացվել, որ Ավան-Առինջ թաղամասում երիտասարդի դի է հայտնաբերվել:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը. հայտնաբերվել է 1998 թվականին ծնված երիտասարդի դի, ում 18 տարին պետք է լրանար մի քանի օրից:
Դեպքի առթիվ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով:
Պարզվել է, որ տղան ունեցել է հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ եւ բուժում ստացել բժշկական վերականգնողական կենտրոնում։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, քննություն է տարվում ՝ պարզելու մահվան հանգամանքները, պատճառները։
Կատարվում է նախաքննություն:




























