Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրի քաղաքական շուկայի մասնակիցը չէ։ Այս մասին մարտի 4-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Քաղաքական շուկայի մասնակից լինելու համար, լուրջ քաղաքական կուսակցություն է անհրաժեշտ, կարծում է նա, գումար կամ պաշտոնյայի լուրջ դիրք։ «Ես Ռոբերտ Քոչարյանին չեմ տեսնում որպես քաղաքական պայքարի լուրջ անդամի, սակայն դա չի նշանակում, որ նա չի կարող այդպիսին դառնալ։ Մենք տեսել ենք օրինակ, որ Հայաստանի առաջի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը գրքեր է գրել, զբաղվել այգեգործությամբ, իսկ հետո վերադարձել քաղաքականություն»,- հիշեցրել է Իսկանդարյանը։ Քաղաքագետը չի հասկանում, թե ինչու Քոչարյանի հերթական հարցազրույցը այդքան ակտիվ սկսեց քննարկվել հայ հասարակության մեջ։




























