Հայաստանի տարածքում մարտի 4-ին գրանցված ստորգետնյա ցնցումների միջեւ եղած կարճ տեւողությունը եւ էպիկենտրոնների շատ մոտ լինելը մտահոգիչ է: Այս մասին այսօր NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սեյսմիկ պաշտպանության ծառայության պետ Հրաչյա Պետրոսյանը:
«Փոքր ցնումներ են եղել, 1-2 բալ, սակայն մտահոգիչ է այն, որ ցնցումների միջեւ տեւողությունը եղել է կարճ, իսկ էպիկենտրոնները՝ իրար շատ մոտ, սա որոշ չափով անհանգստացնող է: Այժմ փորձում ենք վտանգավորության աստիճանը հասկանալ, ուսումնասիրում ենք եւ փորձում ենք հասկանալ` սեյսմիկ զարգացման սցենարը որն է լինելու: Ակտիվությունը եղանակի հետ կապ չունի, այն կապված է երկրի ընդերքի հետ»,-ասաց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի տարածքում մարտի 4-ին մի քանի ժամում 17 երկրաշարժ է գրանցվել:




























