Այսօր կնշանակվի արտաքին գործերի փոխնախարարը, ով պետք է համակարգի ՀՀ արտաքին տնտեսական հարաբերությունները, միջկառավարական հանձնաժողովների աշխատանքները եւ ընդհանրապես, պետք է զբաղվի զուտ արտաքին տնտեսական հարաբերություններով։
Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, հայ-ֆրանսիական երկկողմ տնտեսական համագործակցության օրակարգային հարցերի շուրջ հրավիրված խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանը հանձնարարել է Էկոնոմիկայի նախարարին ուսումնասիրել Հայաստանում գործունեություն ծավալող ֆրանսիական կապիտալով ընկերությունների խնդիրները, առաջիկա ծրագրերը եւ հնարավորության սահմաններում օժանդակել նրանց, շեշտելով յուրաքանչյուր ներդրողի, այդ թվում եւ ֆրանսիական ներդրողների հետ, հարկավոր է տանել հասցեական աշխատանք եւ հարկ եղած դեպքում տրամադրել անհրաժեշտ օգնություն:




























