Ապրիլին խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին Սիրիայի իշխանությունների որոշումը չի խանգարում խաղաղ գործընթացին։ Այս մասին Սիրիայի հարցով Ֆրանսիայի, Գերմանիայի, Բրիտանիայի, Իտալիայի եւ Ռուսաստանի ղեկավարների միջեւ հեռախոսային խորհրդակցության ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Երկխոսության ընթացքում առաջնորդները պաշտպանել են Սիրիայի ճգնաժամի կարգավորման ճանապարհային քարտեզը, որը հավանություն էր ստացել ՄԱԿ ԱԽ-ի կողմից եւ համաձայնեցվել էր Սիրիայի աջակցության միջազգային խմբի կողմից։
«Ռուսական կողմը նշել է, որ ս.թ. ապրիլին, գործող սահմանադրության համաձայն, խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին Սիրիայի իշխանությունների որոշումը չի խանգարում խաղաղ գործընթացի քայլերին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հեռախոսազրույցի հիմնական թեման եղել է Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանումը։





























