Ուզբեկստանի քաղաքացի Գյուլչեխրա Բոբոկուլովային, ով Ռուսաստանում դաժանորեն սպանել էր 4-ամյա աղջկան, այսօր՝ մարտի 4-ին, մեղադրանք է ներկայացվել «Մանկահասակ երեխայի սպանություն» հոդվածով։ Այս մասին հայտնել է ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը։ Կինը պետք է համալիր փորձաքննություն անցնի, որը թույլ կտա գնահատել նրա հոգեկան վիճակը, հայտնում է Lifenews-ը։
«Միջին Ասիայի պետություններից մեկի քաղաքացուն՝ ծնված 1977թ., մեղադրանք է ներկայացվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով»,- ասել է Մարկինը։
Հետաքննության ընթացքում մեղադրյալի համար համալիր ստացիոնար թմրաբանական-հոգեբանական-հոգեբուժական փորձաքննություն է նշանակվել, որի ընթացքում կպարզվի նրա հոգեկան վիճակը։ Ներկայումս քննությունը սպառիչ միջոցներ է ձեռնարկում մեղադրյալի անձը ուսումնասիրելու եւ հանցագործության դրդապատճառները պարզելու համար։ Հետաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ երեխայի դաժան սպանությունը տեղի էր ունեցել փետրվարի 29-ին։ Կասկածյալն ընտանիքում աշխատում էր որպես դայակ։ Սպասելով, որ ծնողները ավագ տղայի հետ դուրս գան տանից, կինը սպանել էր քնած երեխային, հետո հրդեհել տունը։ Այնուհետեւ երեխայի արնաշաղախ գլուխը ձեռքին՝ շարժվել էր դեպի մետրոյի «Օկտյաբրսկոյե Պոլե» կայարան եւ սպառնացել պայթեցնել իրեն։




























