«Բարգավաճ Հայաստանի» նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանն առաջվա պես երկրի խոշորագույն բիզնեսմեններից մեկն է, բայց քաղաքականության մեջ նախկին կշիռը չունի: Այդ մասին մարտի  4-ի մամուլի ասուլիսին հայտնել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:   

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձի հարցին, քաղաքագետն ընդգծել է.  «Պարոն Ծառուկյանին բիզնեսով զբաղվելու հնարավորություն են թողել: Իսկ քաղաքականությամբ նա չի զբաղվում: Այստեղ նոր սխեմա կա: Այն, ինչ պատահեց պարոն Ծառուկյանին քաղաքականությունից նրան հեռացնելու ընթացքում, տեղավորվում է այդ սխեմայում: Եվ այդ մարդիկ իրենց առաջ խնդիր են դնում` այնպես անել, որ ներկայիս իրավիճակն անհամեմատ ավելի ընդհանուր լինի եւ միայն Ծառուկյանին չվերաբերի»: