Փրկարարներին չի հաջողվել գտնել այսօր՝ մարտի 4-ին, Սեւանա լճում կորած երկու ձկնորսներին:
ԱԻՆ փրկարարական ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարար վարչության պետ Էդիկ Գալստյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ 6 ժամ ապարդյուն որոնելուց հետո որոնողական աշխատանքները դադարեցվել են:
Հիշեցնենք, որ կորած տղամարդիկ Նորատուս գյուղից են, մեկը՝ 42 տարեկան, մյուսը՝ 24: Նրանք գիշերը դուրս են եկել ձկնորսության ու չեն վերադարձել:





























