Իսպանիայի առաջնության 3-րդ տուրից հետո, մրցաշարային աղյուսակը 9 միավորով գլխավորեց «Վալենսիան»,  որը մրցակցի խաղադաշտում 2:1 հաշվով հաղթեց «Էրկուլեսին»: 7-ական միավոր ունեն «Սեւիլիան» ու «Ռեալը»: Նույն` 2:1 հաշվով «Սեւիլիան» հաղթեց «Մալագային», «Ռեալը»` «Ռեալ Սոսյեդադին»: «Բարսելոնան» Մադրիդում դարձյալ 2:1 հաշվով առավելության հասավ Եվրոպայի սուպերգավաթակիր «Աթլետիկոյի» նկատմամբ եւ ունի 6 միավոր: