Թուրքիայում քուրդ գործիչների դեմ հետապնդումների ընթացքում շարունակվում են կին քաղաքապետերի ձերբակալությունները։

Քրդական DIHA գործակալության փոխանցմամբ՝ մարտի 4-ին թուրք ոստիկանները քրդաբնակ Աղրը նահանգի Դիյադինի շրջանում մի շարք քուրդ գործիչների տներում խուզարկություն են իրականացրել։ Խուզարկություններից հետո ձերբակալել են 4 գործչի, որոնց մեջ է եղել Դիյադինի կին քաղաքապետ Հազալ Արասը։

Ոստիկանություն տեղափոխված քաղաքապետին հայտնել են,թ ե իրեն մեղադրում են PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) անդամ լինելու մեջ։