Ադրբեջանի Շամախիի շրջանում հրդեհ է բռնկվել գազային շահագործման վարչության հարակից շենքում:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, հրդեհը բռնկվել է նախօրեին՝ երեկոյան: Վարչության նախագահ Էլդենիզ Շեյդաեւը հայտնել է, որ կրակի ճիրաններում է հայտնվել ողջ շենքը: 200 քմ տարածքով շինությունը ամբողջությամբ այրվել է: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 3 հրշեջ մեքենաներ եւ անձնակազմը: Մեկ ժամվա ընթացքում հրդեհը մարվել է: Տուժածներ չկան, փաստի առթիվ հետաքննություն է ընթանում:




























