Հայ-ադրբեջանական սահմանին այս պահին հարաբերական հանգիստ է: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Պնախարար Սեյրան Օհանյանը:
«2016թ. առաջին երկու ամիսներին թեթեւ լարվածություն կար սահմանին, բայց այժմ հարաբերական հանգիստ է, զինված ուժերը կատարում են իրենց առջեւ դրված խնդիրը»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նշենք, որ մարտի 4-ին եւ լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է նախօրեին արձանագրված լարվածությունը, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1300 կրակոց:





























