Հայաստանն ավելի ուժեղ կլիներ, ավելի  հզոր, եթե ողջ լիներ սպարապետ Վազգեն Սարգսյանն։ Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

NEWS.am-ին հարցին, թե այսօրվա իշխանություններն ի վիճակի չե՞ն կերտել այդ հզոր ու ուժեղ Հայաստանը, Հովիկ Աբրահամյանն արձագանքեց․ «Ես շատ հստակ պատասխանեցի։ Ես ուզում եմ շնորհավորել կառավարության ժողովրդի անունից իր ծննդյան առիթով։ Սպարապետը լսում է, որ հայ ժողովուրդը, իշխանությունները բարձր են գնահատում իր ներդրումը Արցախի ազատագրման ու կայացման գործընթացներում»։