Թուրքիայում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում, երկրորդ օրն անընդմեջ հիմնական պայքարը ծավալվեց չինացիների եւ կորեացիների միջեւ: Տղամարդկանց 62 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն հռչակվեց հյուսիսկորեացի Ուն Գուկ Կիմը, կանանց 53 կգ քաշային կարգում հավասարը չուներ չինացի Դեն Վեյը:
Տղամարդիկ, 62 կգ քաշային կարգ
1. Ուն Գուկ Կիմ (ԿԺԴՀ) – 320 (147 + 173)
2. Չժան Ցզի (Չինաստան) – 315 (141+174)
3. Էրոլ Բիլգին (Թուրքիա) – 314 (143+171)
Կանայք, 53 կգ քաշային կարգ
1. Դեն Վեյ (Չինաստան) – 237 (102 + 135)
2. Անաստասիա Նովիկովա (Բելառուս) – 233 (103+130)
3. Չուն Մի Չժոն (ԿԺԴՀ) – 230 (100+130)

























