Բրիտանացի գիտնականները պարզել են, թե որն է երջանկության, սիրո եւ կարիերայի համար ամենալավ տարիքը: Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 2 հազար կամավոր:

Հարցումները պարզել են, որ միջինում 30 տարեկանում մարդիկ ունենում են ամենալավ ինքնազգացողությունը եւ ֆիզիկական վիճակի ամենաբարձր գնահատականը, հայտնում է Independent-ը: Սեքսի համար ամենալավ տարիքը, ըստ հարցվածների, 32-ն է, այն դեպքում, երբ լուրջ հարաբերությունների օպիմալ տարիքը համարվել է 40-ը:

Կարիերայի դեպքում հարցվածների մեծ մասը կարծում է, որ դրա գագաթնակետը վրա է հասնում 38 տարեկանում, սակայն ցանկալի աշխատավարձի մակարդակին հասնում են միջինում 42 տարեկանում:

Հոգեբան Դոննա Դոուսոնը պարզբանում է, որ հարցման արդյունքները վկայում են այն մասին, որ միայն 30 տարեկանում մարդկանց մեծ մասը սկսում է գիտակցել, թե ինչ է իրականում ուզում կյանքից, եւ երջանկության գագաթնակետին է հասնում 39 տարեկանում:

Բրիտանացի մասնագետների հարցման արդյունքները հետեւյալ տեսքն ունեն.

Առողջության ամենալավ տարիքը՝ 30 տարեկան

Նյութական բարեկեցության լավագույն տարիքը՝ 47 տարեկան

Ամենաերջանիկ տարիքը՝ 30 տարեկան

Ֆիզիկական վիճակի ամենալավ տարիքը՝ 31 տարեկան

Կարիերայի համար ամենալավ տարիքը՝ 38 տարեկան

Սեքսի համար ամենալավ տարիքը՝ 32 տարեկան

Լուրջ հարաբերությունների ամենալավ տարիքը՝ 40 տարեկան

Սիրո որոնման ամենալավ տարիքը՝ 32 տարեկան