Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխայիլ Ջանելիձեն մարտի 6-ին պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան: Այս մասին հայտնում է Trend–ը:
Մարտի 7-ին Միխայիլ Ջանելիձեն բանակցություններ է անցկացնելու երկրի պաշտոնատար դեմքերի հետ, որոնց ընթացքում քննարկվելու են երկկողմանի ու տարածաշրջային համագործակցությունը:
Բանակցություններին նաեւ անդրադառնալու են տնտեսական համագործակցության խնդիրներին:





























