Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ՄԱԿ-ում իր ելույթում շեշտադրում է անելու երկու հարցի վրա: Ինչպես հայտնել է ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լոմայան, դրանցից մեկը Վրաստանում ժողովրդավարական եւ ազատական բարեփոխումների խնդիրն է՝ տարածաշրջանի կայունության եւ բարեկեցության համատեքստում:

Երկրորդ հարցը, որի վրա կանգ է առնելու Սահակաշվիլին, իհարկե 2008թ. օգոստոսյան իրադարձություններն են:

Վրաստանի նախագահը ելույթ է ունենալու ՄԱԿ-ի ամբիոնից սեպտեմբերի 23-ին: Սահակաշվիլին հանդիպումներ կունենա Նյու Յորքի համալսարանում, երկկողմ հանդիպումներ Եվրոպայի, Լատինական Ամերիկայի եւ Աֆրիկայի երկրների առաջնորդների հետ: