«Կարճլիկ» մականունով թմրաբարոն Խոակիմ Գուսման Լոերայի հարազատներն ու ընկերները հացադուլ են սկսել «Ալտիպլանո» հատուկ ռեժիմի բանտի դռների մոտ: Ակցիան անց է կացվում որպես բողոքի նշան՝ հանցագործի նկատմամբ մարդու իրավունքների խախտման դեմ:
Թմրաբարոնի դատապաշտպան Խուան Բադիլյոն նշել է, որ հացադուլի նպատակն է ուշադրություն գրավել կտտանքների նկատմամբ, որոնց ենթարկվում է բանտարկյալը: Վերջինիս իբրեւ չեն թողնում նորմալ քնել:
«Կարճլիկի» կնոջ՝ Էմմա Կորոնելի խոսքով, իշխանությունները հիմա Գուսման Լոերային վրեժխնդիր են լինում նրա վերջին փախուստի համար ու տարբեր ձեւերով պատժում են նրան: Մեքսիկայի անվտանգության հարցերով ազգային լիազոր Ռենատո Սալես Էրեդիան էլ իր հերթին հերքել է այդ տեղեկությունները, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
Ավելի վաղ «Սինալոա» նարկոկարտելի առաջնորդ Գուսման Լոերան փախել էր բանտից ու մոտավորապես կես տարի փախուստի մեջ էր, մինչեւ նրան նորից բռնել ու վերադարձրել են «Ալտիպլանո»:




























