Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 28-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 7500 կրակոց:
Նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 եւ 82 միլիմետրանոց ականանետեր եւ ՀԱՆ-17 տիպի նռնականետ:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնային գծում եւ վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:





























