Շվեդիայում LUF Väst  անունը կրող ազատական երիտասարդների մի խումբ հայտնել է, որ ցանկանում է երկրի օրենսդրությամբ տղամարդկանց համար «օրինական աբորտ» սահմանել, գրում է The Local-ը:

Խմբի ներկայացուցիչ Մարկ Նիլսենի կարծիքով տղամարդիկ կարող են հրաժարվել երեխայից մինչեւ կնոջ հղիության 18-րդ շաբաթը լրանալը, հայտնում է Gazeta-ն:
Երիտասարդները կարծում են, որ «օրինական աբորտը» կանանց եւ տղամարդկանց միջեւ հավասարություն կպահպանի հղիության վաղ շրջանում, եւ տղամարդուն հնարավորություն կտա հրաժարվել երեխայից:

«Օրինական աբորտը» գրանցելու դեպքում տղամարդը երեխայի համար ալիմենտներ չի վճարելու, իսկ եթե կինը որոշի ծննդաբերել, ինքն իրավունք չի ունենա տեսնել երեխային, եթե հետագայում նման ցանկություն առաջանա: