Իրանի կառավարությունն առաջարկել է Թուրքիային համատեղ նվաճել տիեզերքը:
Haberturk-ի հաղորդմամբ` Թուրքիան դեռ պատասխան չի տվել այդ առաջարկին, իսկ թուրքական պաշտոնյաները հրաժարվում են մեկնաբանել այդ տեղեկությունը:
Իրանի տիեզերական ծրագիրը նախատեսում է, որ 2017-ին մարդ կուղարկի տիեզերք: Իրանի նախագահ Ահմադինեժադը վերջերս նշել էր այդ իրադարձության ամսաթիվը` 2017-20199 թվականնեչ, հաղորդում է MIGnews.com-ը:
Թուրքիային ուղղված առաջարկությունն արվել է թուրք եւ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաեւ երկու երկրների ազդեցիկ գործարարների նախորդ շաբաթ կայացած հանդիպման ժամանակ:


























