Ծերացման գործընթացը սկսվում է դեռեւս մեր ծննդից առաջ. նման եզրակացության է հանգել հետազոտողների միջազգային խումբը Քեմբրիջի համալսարանի գիտնականների գլխավորությամբ: 

Հետազոտողները փորձարկումներ են կատարել առնետների վրա եւ պարզել են, որ այն չափահաս կրծողների մոտ, որոնք ծնվել են հղիության ընթացքում բավականաչափ թթվածին չստացած մայրերից, մարմնաչափերն ավելի կարճ էին: 

Մարմնաչափերը քրոմոսոմի ծայրամասային հատվածներն են, որոնք ԴՆԹ-ն պաշտպանում են վնասվելուց: Դրանք կարճանում են ամբողջ կյանքի ընթացքում, դրանց երկարությունը կենսաբանական ծերացման նշիչ է համարվում, տեղեկացնում է   «Ռոսիյսկայա գազետան»:

Բացի այդ, նման առնետների մոտ արյունատար անոթների ներքին թաղանթների խնդիրներ են առաջանում: Սակայն եթե հղի էգերը հակաօքսիդանտներով հավելումներ են ստացել, դա նվազեցրել է նրանց ձագերի մոտ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը:  Սերունդները եւս շահում էին հակաօքսիդանտներից. նման առանձնյակների մարմնաչափերն ավելի երկար էին, քան առնետների մոտ, որոնց մայրերին հղիության ընթացքում հակաօքսիդանտներ չէին տվել: Նշված է, որ մարդկանց պարագայում պտղին հասնող թթվածնի քանակի նվազման պատճառ կարող է լինել, օրինակ, հղի կնոջ ծխելու փաստը: 

«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ ծերացման ժամանակը հաշվող ժամերը սկսում են տկտկալ ավելի շուտ, քան մենք կծնվենք եւ աշխարհ կգանք, ինչը հավանաբար զարմանալի կթվա շատերին», - ասում է Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Դինա Ջուսանին (Dino Giussani):